Կանխատեսումներ
2013 թ. առողջության հորոսկոպ
Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ խնդիրներից: Սակայն… ինչ-որ բանից պետք է նախապաշտպանվել:
Քանի որ գալիք տարին նույնպես կանցնի Ջուր տարերքի ներքո, ընդ որում ոչ թե արական, այլ իգական նախասկզբի, ուշադրություն դարձրեք նյարդային համակարգին: Հուզական ոլորտը անկայուն կլինի, կա դեպրեսիաների, նյարդային խանգարումների, հիսթերիկ իրավիճակների նախատրամադրվածություն, արդյունքում՝ ոչ ադեկվատ արարքների:
Այդ պատճառով պետք է ուշադրությամբ հետևել հոգեկան ներաշխարհին, աջակցել հանգստացնող խոտային թուրմերի և բնական հակադեպրեսանտների օգնությամբ: Ավելի շատ բանան և ցիտրուսներ օգտագործեք, սուրճն ու ալկոհոլային ըմպելիքները փոխարինեք կանաչ թեյով և հանքային ջրերով:
Ռիսկի գոտում կհայտնվեն մեջքը, գոտկատեղն ու հոդերը: Հաճախակի կդառնան օսթեոխոնդրոզի և ռևմատիզմի դեպքերը: Հիմնականում դա կապված կլինի միջանցիկ քամիների և բարձր խոնավության հետ, այդ պատճառով փորձեք տանը և աշխատավայրում ստեղծել հարմարավետ կլիմայական պայմաններ, խուսափեք օդորակիչ սարքերի ակտիվ օգտագործումից: Գարնանն ու աշնանն անցեք մեջքի մերսման կազդուրիչ կուրս:
Ընդհանրապես 2013 թ., հնարավորության դեպքում, ավելի շատ ժամանակ անցկացրեք արևի ներքո, տաք պայմաններում, խուսափեք գերսառեցումից: Խորհուրդ է տրվում այցելել լողավազան, ընդունել ակտիվ ջրային պրոցեդուրաներ՝ լող, աքվաաէրոբիկա: Դա ո´չ միայն կօգնի օրգանիզմին, այլև կազատի ընկճախտային վիճակներից, թույլ կտա ձեզ հոգեկան առողջ վիճակում գտնվել:
Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ավելի լավ է խուսափել. ինչպես օրինակ` վազք, ծանրությունների բարձրացում և ուժային ֆիթնես: Անհրաժեշտ է նաև զգույշ լինել ձիավարությունից և ցանկացած մրցարշավից՝ մոտոցիկլ, ավտոմեքենա և այլն: Ուժգնացող նյարդային լարվածությունը թույլ չի տա լիովին կառավարելու իրադրությունը, իսկ կենդանիները, որոնք բնության մեջ վախենում են օձերից, իրենց զգուշավոր ու նյարդային կպահեն:
2013 թ. իրենց նկատմամբ բարձր ուշադրություն կպահանջի մարսողական համակարգը: Սննդի մեջ պետք է հետամուտ լինել ողջամիտ զսպվածության, չչարաշահել ուտելն ու չփորձարկել անծանոթ մթերք: Խորհուրդ չի տրվում ժամանակ վատնել սննդակարգերի վրա:
Ինչպես արդեն ասվել է, Օձն էներգիայով հազիվ թե կիսվի մեզ հետ, ուստի կենսական ուժերն անհրաժեշտ է ստանալ ինչ-որ տեղից: Օգտակար կլինի այն ամենը, որ գոյություն ունի կամ աճում է ջրում՝ ծովային կաղամբ, ձուկ, ծովամթերք, նաև այն, ինչ աճում և ապրում է ավազների վրա անտառում` լոռամրգի, ճախնամորի, հապալաս, ելակ, սնկեր և այլն:
Սննդի մեջ Օձի տարվա հովանավորչուհու մսից ավելի լավ է ետ կանգնել, նման ցինիկություն նա ձեզ չի ների: Այնպես որ էկզոտիկ երկրներում ընտրեք այլ ազգային ուտելիք:
Չնայած նրան, որ 2013 թ. խորհուրդ է տրվում ձուկ և ծովամթերք օգտագործել, դրանց ընտրությանը պետք է մոտենալ հատուկ զգուշությամբ, քանի որ մասսայական սննդային թունավորումների վտանգ կա: Խուսափեք այցելել հասարակական սննդի կասկածելի կետեր և զգուշավորությամբ ձեռք բերեք կիսաֆաբրիկատներ:
Հիշեցնել, որ «մաքուր» նշաններում են մարդիկ, ովքեր ծնվել են 1-ից մինչև 18-րդ օրերին:
Խոյ (մարտի 21-ապրիլի 20)
Խոյերին 2013 թ. խորհուրդ է տրվում չափավորել իրենց դյուրագրգռությունը, այլապես դա կհանգեցնի ոչ միայն նյարդային խանգարումների, այլև վերջույթների ցավային ախտանիշների: Ընդհանրապես այդ նշանի ներկայացուցիչները պետք է պասիվ հանգստի կանոնավոր ժամանակ գտնեն և չշտապեն: Դա կազատի ոչ միայն առողջության հետ կապված խնդիրներից, այլև ետ կպահի սխալներից:
Պետք է ավելի զգույշ լինեք ջրի հետ: Մի այցելեք երկրներ, որտեղ ջրհեղեղների և կանոնավոր արևադարձային տեղատարափների վտանգ կա (տենդի հավանականություն կա): Պետք է զգույշ լինել նաև լողափերին:
Եթե դուք շատ լավ եք լողում, խուսափեք սահել ջրային դահուկներով, օգտվել արագանավից կամ օդապարիկից: Ինչքան հանգիստ անցկացնեք 2013 թ., այնքան ավելի քիչ տհաճություններ կունենաք:
Ցուլ (ապրիլի 21-մայիսի 20)
Ցուլերը 2013 թ. պետք է հետևեն իրենց մեջքին: Հրաժարվեք բարձրակրունկներից և ծանր պայուսակներից: Իսկ եթե դուք շատ ժամանակ եք անցկացնում համակարգչի առջև կամ ոտքի վրա, այդ դեպքում ձեզ, որպես Հողի նշան, խորհուրդ է տրվում ցեխային ու կավե լոգանքներ, մերսում։
Խնդիրներ կարող են առաջանալ հոդերի և շարակցական հյուսվածքի հետ՝ ռևմատիզմը «խիստ» երիտասարդացել է, այդ պատճառով պետք է ազատվել անգամ անորոշ ցավային զգացումներից, անմիջապես դիմեք բժշկի: Խուսափեք միջանցիկ քամիներից:
Ամեն դեպքում նյարդային համակարգի հետ խնդիրներ չեն առաջանա. առաջին հերթին արտահայտված հուզումների պատճառներ չեք ունենա, երկրորդը՝ դուք չափազանց «անխոցելի եք» որ տառապեք սթրեսներից: Այնուամենայնիվ, դրական էմոցիաները չեն խանգարի՝ հաղթահարեք հոգնածությունը բնության գրկում զբոսանքների օգնությամբ և հաճախ այցելեք ծաղիկների ցուցասրահներ, եթե անգամ դուք տղամարդ եք:
Երկվորյակներ (մայիսի 21-հունիսի 21)
Ամենամեծ խնդիրը, որը կսպառնա Երկվորյակներին 2013 թ., նյարդային համակարգի գերլարվածությունն է: Այդ օդային նշանի ներկայացուցիչները ամեն ինչ պահում են իրենց մեջ, իսկ դրանից Օձի տարում պետք է հետ սովորել՝ նյարդային խանգարումներ և ինսուլտներ չհրահրելու համար:
Սովորեք աշխարհին նայել հեռվից, առավել ևս` ապրումների առիթներ, ընդհանուր առմամբ` նաև ուրախության, քիչ չեն լինի: Գալիք տարում խորհուրդ է տրվում հաճախ հանդիպել ընկերների, որոնց հետ ձեզ միավորում են ընդհանուր հետաքրքրությունները՝ դա հիանալի թերապիա կլինի:
Բացառված չեն նաև խնդիրները` կապված անոթների հետ: Այնպես որ հնարավորության դեպքում հրաժարվեք վատ սովորություններից: Պետք չէ ծխել, թուլանալ միայն կարող եք չոր կարմիր գինու գավաթով: Դա ևս հաճելի է և օգտակար:
Խեցգետին (հունիսի 20-հուլիսի 22)
Խեցգետինների մոտ վտանգի գոտում հուզական ոլորտն է: Պետք չէ ամեն ինչ ձեր մեջ պահել, հնարավորություն գտեք սթրեսը դուրս թափել, այլապես բացասական հուզումների կուտակումը կհանգեցնի տհաճ, անգամ ճակատագրական հետևանքների:
Ընդհանուր առմամբ, Խեցգետինները հակված են ոչ միայն սթրեսների, այլև լուրջ հոգեկան հիվանդությունների, և այս ամենն այն պատճառով, որ սովոր չեք բացասականը շրջապատի վրա տարածելու: Երբ նրանք վատ իրավիճակում են, փակվում են ու լուռ տառապում միայնության մեջ: Գալիք տարում ոչ մի դեպքում չի կարելի այդպես լինել: Եթե չեք ցանկանում լարվածությունը հանել արցունքների միջոցով, ապա զբաղվեք թեթև բռնցքամարտով կամ երգեցողությամբ: Խորհուրդ է տրվում հաճախ այցելել լողավազաններ, ընդունել հանքային վաննաներ և սովորական ցնցուղ: Ջուրը կհանգստացնի հոգին և կաշխուժացնի մարմինը: Լավ տրամադրությունն ու կյանքի նկատմամբ լավատես մոտեցումն ամուր առողջության երաշխիք կդառնան:
Առյուծ (հուլիսի 23- օգոստոսի 22)
Առյուծները 2013 թ. պետք է խուսափեն շատ աշխատելուց: Այլապես առողջության հետ կարող են առաջանալ լուրջ խնդիրներ, ընդ որում` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ոլորտում: Փորձեք ձեր գործերն այնպես նախագծել, որ դուք ժամանակ ունենաք լիարժեք հանգստի և առողջ քնի: Եթե դուք ստեղծագործական մարդ եք և գերադասում եք «բուի» կյանք, հաճախ եղեք թարմ օդում: Ընդհանրապես, ձեզ համար ավելի լավ կլինի, եթե դուք, ամեն դեպքում, փորձեք վերակառուցվել:
Ապագա տարում վտանգի գոտում կարող է հայտնվել ողնաշարն ու մեջքը: Ձեր կեցվածքը ուշադրություն և խնամք կպահանջի: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անցկացնել մի դիրքում, մշակեք վարժությունների համակարգ, որը կարելի է կիրառել անգամ գրասենյակում, հաճախ փոխեք մարմնի դիրքը: 2013 թ. խորհուրդ չի տրվում զբաղվել սպորտի էքստրեմալ ձևերով: Դա իրապես կարող է վտանգավոր լինել:
Կույս (օգոստոսի 23-սեպտեմբերի 22)
Կույսերին 2013 թ., ընդհանրապես, ինչպես և սովորաբար, պետք է պահպանել մարսողական համակարգը: Ընդ որում այդ նշանի ներկայացուցիչների համար հավասարապես վտանգավոր է ինչպես ֆասթ-ֆուդով սնվելը, այնպես էլ` սննդակարգերին հետևելը: Գալիք տարում սննդի խիստ չափավորությունը ավելի շուտ ձեզ կվնասի, քան կօգնի: Սննդի նորմալ ռեժիմի բացակայությունը բացասաբար կազդի բոլոր կենսական գործընթացների վրա, նաև անուղղելի վնաս կհասցնի նյարդային համակարգին: Սովորեք հաճույք ստանալ ճիշտ սնվելուց և փորձեք, որ այն առավելագույն հավասարակշռված լինի:
2013 թ. պետք է ուշադրություն դարձնել վերարտադրողական օրգաններին, ուստի թույլ մի տվեք գերսառեցում: Օրգանիզմը նորմալ վիճակում պահելու համար խորհուրդ է տրվում ոտքով երկար զբոսանքներ:
Կշեռքներ (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 22)
Կշեռքները 2013 թ. պետք է դադարեն կասկածամիտ լինել: Նյարդային համակարգը, այսպես թե այնպես, վտանգի տակ է, իսկ եթե դուք փորձեք նաև բարդ բաներ հնարել , այդ ամենից ոչ մի լավ բան չի ստացվի:
Կա մաշկի հետ կապված խնդիրների վտանգ՝ հրահրված նյարդային ցնցումներով, այսինքն՝ նեյրոդերմիտներ, դերմատիտներ, թեփոտվող որքին: Օգտագործեք բնական հակադեպրեսանտներ, փորձեք լավատես գտնվել` անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ձեզ 2013 թ. ցուցված են օդային վաննաներ, պետք է հնարավորություն գտնեք և տեղափոխվեք էկոլոգիապես մաքուր վայր, օրինակ` լեռներ:
Խորհուրդ է տրվում պահպանել ստամոքսը: Հրաժարվեք ծանր սննդից, օգտագործեք կաթնաթթվային սննդամթերք և թարմ կանաչի: Ամռանը պատրաստեք անտառային բույսերի պաշար: Դրանք ոչ միայն հանգստացնող միջոցների դեր կկատարեն, այլև օգտակար կլինեն ստամոքսին: Նախապատվություն տվեք պոչղակին ու երիցուկին:
Կարիճ (հոկտեմբերի 23-նոյեմբերի 21)
2013 թ. կարիճներին պրակտիկորեն ոչինչ չի սպառնում: Սակայն դա առիթ չէ մոռանալու ձեր առողջության մասին և ծանրաբեռնել ձեր օրգանիզմը: Մի անտեսեք պրոֆիլակտիկան, այցելեք լողավազաններ և ուրախացեք ամեն օրով, առավել ևս որ դուք դրա համար կունենաք բավարար առիթներ: Բայց 2013 թ. ձեզ հակացուցված է ռիսկի դիմել: Այդ պատճառով սպորտի էքստրեմալ ձևերը, հատկապես կապված կենդանիների հետ, ձեզ համար չէ: Ընտրեք հանգիստ և չափավոր ազատ ժամանակ, ավելի լավ է ստեղծագործական:
Օրգանիզմը կարգին վիճակում պահելու համար օգտագործեք լուսային թերապիա, զբաղվեք ձեռագործությամբ, նկարչությամբ: Դա ձեզ ոչ միայն կայուն կդարձնի սթրեսների նկատմամբ, այլև կօգնի ինքնուրույն ռեալիզացվել: 2013 թ. խորհուրդ է տրվում այցելել հանքային աղբյուրներ, օգտակար կլինի նաև մեդիտացիան:
Աղեղնավոր (նոյեմբերի 22-դեկտեմբերի 21)
Աղեղնավորները 2013 թ. պետք է խուսափեն սթրեսային իրադրություններց և հիսթերիկ վիճակներից: Ջղայնությունն ու դժգոհությունն ինքդ քեզնից այն չէ, որ դուք կարող եք ձեզ թույլ տալ Օձի տարում: Օձը տանել չի կարող չափազանց էքսպրեսիան: Այդ պատճառով փորձեք հանգստություն պահպանել:
Գալիք տարում խորհուրդ է տրվում ուշադրությունը հրավիրել մրսածական հիվանդությունների կանխարգելմանը: Գարնանը կա բարդացող հարբուխի կամ անգինայի վտանգ: Այդ պատճառով ամրապնդեք իմունիտետը և խուսափեք մարդկանց խիտ հավաքույթներից:
Պետք է վերանայեք ձեր շփման շրջապատն ու կենսաձևը: Ձեր ծանոթների շրջանում կան պոտենցիալ-վտանգավոր մարդիկ, նրանց հետ կապերը հասցրեք նվազագույնի, այլապես կտուժեք ոչ միայն բարոյապես, այլև` ֆիզիկապես: Ինչ վերաբերում է կենսաձևին, վատ սովորություններից պետք է ազատվել:
Այծեղջյուր (դեկտեմբերի 22- հունվարի 19)
2013 թ. այծեղջյուրներին կուրախացնի ամուր առողջությամբ և հաստատուն հոգեվիճակով: Միակ բանը, որը կարող է անհանգստության պատճառ դառնալ, անձնական կյանքն է, սակայն էմոցիաները դրական կլինեն, առողջության վրա դա ևս կազդի բացառապես դրականորեն:
Այնուամենայնիվ, պետք է խնամքով վերաբերել ոտքերին, հատկապես` ծնկներին: Չափազանց լարվածությունը կարող է հանգեցնել երակների վարիկոզ լայնացման: Այդ պատճառով մի մոռացեք կանխարգելման և խնամքի մասին, ընտրեք հարմարավետ կոշիկ:
Ընդհանրապես, քայլվածքն այս տարում չպետք է ծանր լինի, հիշե´ք ինչպես է շարժվում Օձը` նմանվեք նրան: Պետք չէ չարաշահել հեծանվային սպորտը: Ինչպես բոլոր նշաններին, խորհուրդ են տրվում հաճախակի զբոսանքները: Հատկապես այնտեղ, որտեղ մեծ է «շփումը» ծառերի հետ:
Ջրհոս (հունվարի 20-փետրվարի 18)
Ջրհոսները 2013 թ. պետք է ուշադրությունը հրավիրեն մաշկի և ենթաստամոքսային գեղձի վրա: Դրանք խիստ կապված են սննդակարգի հետ, այդ պատճառով ձեզ խորհուրդ չի տրվում չարաշահել ճարպային և չափազանց քաղցր ուտելիքը:
Եթե դուք մանկության տարիներին ունեցել եք դիաթեզ կամ դիսբակտերիոզ, ձեր սննդակարգից հանեք սննդամթերքները, որոնք բացասական են ազդել, կա հավանական ռեցիդիվ, այդժամ մանկական դիաթեզը հանդես կգա ալերգիայի տեսքով:
Պահպանեք նյարդերը: Ինչքան էլ լարված լինի տարին, փորձեք ժամանակ գտնել հուզական լիցքաթափման համար: Արտահայտվեք ինչպես կարող եք , բայց մի կուտակեք բացասականը ձեր ներսում։ Աշնանն այցելեք առողջարաններ, որտեղ շատ օդ կա:
Ձկներ (փետրվարի 19-մարտի 20)
Ձկներին 2013 թ. խորհուրդ է տրվում ետևողական լինել իրենց առողջությանը: Եվ, չնայած Օձը ձեր հանդեպ բարեհաճ կգտնվի, նա ձեզ ետ չի պահի քրոնիկ հիվանդություններից: Չնայած սրացումները հազվադեպ կլինեն, ամեն դեպքում, կատարեք բժշկի խորհուրդները և ոչ մի հիվանդություն մի´ թողեք ինքնահոսի:
Գալիք տարում չպետք է երկար ժամանակ գտնվեք քամու կամ օդորակիչ սարքերի ներքո. թուլացած օրգանիզմը ձեզանից վրեժ կլուծի մրսածությունով, տիկնակլունձով և այլ փոքր, բայց ցավալի տհաճություններով:
Սիրե´ք ձեզ, հանգիստ եղե´ք, այդժամ հիվանդություններն ավելի քիչ կլինեն: Հատուկ ուշադրություն դարձրեք նյարդային համակարգին: Հետևեք ձեզ մոտ առաջացող բարդ իրավիճակներին ու գերլարվածությանը: Արցունքները գերադասելի են ընդարմացումից, այնպես որ` մի´ զսպեք լացելու ցանկությունը: Դա ձեզ կազատի դեպրեսիաներից:
.
Կարդացեք նաև
Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...
ԽՈՅԵՐ
2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր...
Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...
TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...
Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...
Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...
Խոյեր
2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը...
Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը...
Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...
Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն